Հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ

Հրադադարի ռեժիմ սահմանված չէ, կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ

Այս առավոտ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում գիշերային իրավիճակի մասին պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել, ինչը ենթադրել է տալիս, որ հրադադարն այնուամենայնիվ պահպանվել է: Երեկ ժամը 18-ի սահմաններում ադրբեջանական կողմը վերսկսել է կրակոցները:

Վերստին խախտելով կեսօրին սկսված ու մի քանի ժամ տևած հրադադարը՝ հակառակորդը դարձյալ կրակել է, թեև ոչ նախկին ինտենսիվությամբ, հայտնել է Արցախի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը: Նա նշել է, որ Պաշտպանության բանակը ձգտում է հավատարիմ մնալ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Հիշեցնենք, որ Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը երեկ Ազգային ժողովում շփման գծում ստեղծված վիճակի վերաբերյալ խորհրդարանականների հետ փակ հանդիպումից առաջ հայտարարել էր, որ հրադադարի ռեժիմ սահմանված չէ, սակայն կա պայմանավորվածություն հրադադար պահպանելու վերաբերյալ, բայց հակառակորդը պարբերաբար խախտում է այն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում