Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը ասել է, թե իբր լրագրողներն Ադրբեջանի տարածքում աշխատել են «առանց հավատարմագրման»։ Հիքմեթ Հաջիևը նաև նշել է, թե իրենց տեսանյութերում «LifeNews-ը ներկայացրել է ոչ օբյեկտիվ տեղեկատվություն»։ Իրականում ադրբեջանական սահմանամերձ շրջաններ այցելած LifeNews-ի լրագրողն իր ռեպորտաժում հայտնել էր, որ ադրբեջանցիները վախեցած են և զանգվածաբար լքում են իրենց բնակավայրերը։










