Ադրբեջանի նախագահը` միջազգային հերթական կոռուպցիոն սկանդալի կիզակետում

Ադրբեջանի նախագահը` միջազգային հերթական կոռուպցիոն սկանդալի կիզակետում

Ապրիլի 3-ի երեկոյան գերմանական «Զյուդդոյչե ցայտունգ» պարբերականը «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում» կազմակերպության հետ համատեղ հրապարակել է Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների փաստաթղթերի հսկայածավալ ցանկ, որն ակնթարթորեն հեղեղել է միջազգային առաջատար լրատվամիջոցներն ու սոցիալական կայքերը։ Փաստաթղթերում խոսվում է տասնյակ նախկին և ներկայիս պետությունների ղեկավարների մասին, և ինչպես միջազգային մասշտաբի այլ կոռուպցիոն սկանդալներում, այստեղ ևս իր ուրույն տեղն է զբաղեցրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` իր ամբողջ կլանով։ Կոնսորցիումն Ադրբեջանի ղեկավարի մասին՝ որպես ներածական նշում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վարում է ցոփ ու շվայտ կյանք` երկրի տնտեսության բոլոր բնագավառներում ունեցած ֆինանսական մասնաբաժինների հաշվին։ Ալիևների գործարքների մասին պատմող էջին կցված են գաղտնազերծված նամակագրության նմուշներ, որոնք վերաբերում են նշյալ ընկերությունների հայտերի գրանցմանն ու վերաձևակերպմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում