Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների. Դավիթ Բաբայան

Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների. Դավիթ Բաբայան

Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը քիչ առաջ մանրամասներ է ներկայացրել ղարաբաղա-ադբեջանական շփման գծում շարունակվող մարտերի վերաբերյալ: Դավիթ Բաբայանի խոսքով՝ հակառակորդը շարունակում է կորցնել կենդանի ուժ եւ զինտեխնիկա: «Ադրբեջանը առաջնագիծ է դուրս բերել վարձկանների, որոնք հետախուզվում են տարբեր երկրների կողմից: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է բոլոր միջազգային նորմերը և փաստաթղթերը, մասնավորապես Ժնևյան կոնվենցիան՝ օգտագործելով զինատեսակներ, որոնք ունեն կործանիչ հատկանիշներ, որպես թիրախ վերցնելով քաղաքացիական օբյեկտները, իր զինված ուժերի մեջ ներգրավելով վարձկանների և միջազգային ահաբեկիչների»,- «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել է Դավիթ Բաբայանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում