Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերի նախարարը

Հայաստանում է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերի նախարարը

Հայաստանում է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Առավոտյան նա այցելել է Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Այնուհետև արտգործնախարարությունում կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Դեյվիդ Լիդինգթոնի բանակցությունները: Համատեղ մամուլի ասուլիսում կողմերը տեղակացրել են, որ քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր՝ մասնավորապես ահաբեկության դեմ միասնաբար պայքարելու անհրաժեշտությունը:

Նախարար Նալբանդյանը բրիտանացի հյուրին տեղեկացրել է արցախյան կարգավորման հարցով փարիզյան գագաթնաժողովի արդյունքի մասին:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում