Դամասկոսը պատրաստ է աջակցել հրադադարի հաստատմանը. Բաշար ալ-Ասադ

Դամասկոսը պատրաստ է աջակցել հրադադարի հաստատմանը. Բաշար ալ-Ասադ

Սիրիայում շարունակվում են ուժեղ մարտերը: Բանակը հակագրոհ է  ձեռնարկել Հալեպի հարավ-արևելյան շրջանում: Գլխավոր նպատակը ավելի վաղ կորցրած Խանասեր քաղաքի և մերձակա գյուղերի հետբերումն է: Հենց այդ բնակավայրերով է անցնում բանակը սնող և զինող ճանապարհներից մեկը: Մի քանի վայրերում գյուղացիները՝ լսելով կրակը դադարեցնելու համաձայնության մասին, սկսել են վերադառնալ իրենց գյուղերը, իհարկե նախապես պայմանավորվելով տեղերում ամրացած ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի նրանք կամովին հեռանան այդ բնակավայրերից: Դա կատարվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ ստեղծված Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի միջոցով: Գործընթացին միանալու ցանկությամբ կենտրոնին են դիմել արդեն տասնյակից ավելի խմբավորումներ: Սա երկրի ներսում, իսկ դրսում առաջիկա հրադադարը քննարկում են աշխարհի և տարածաշրջանի ուժեղները:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում