Փետրվարի 27-ից Սիրիայում պետք է հաստատվի հրադադար

Փետրվարի 27-ից Սիրիայում պետք է հաստատվի հրադադար

Աշխարհի քաղաքական գործիչները բարձր են գնահատել Սիրիայում հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ ու ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված համաձայնությունը: Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի համատեղ համաձայնությամբ, Սիրիայում հրադադար պետք է հաստատվի փետրվարի 27-ից: Ըստ Դաշնության նախագահի, իրական հնարավորություն է ստեղծվել վերջ դնել բազմամյա արյունահեղությանն ու բռնությանը: Բոլոր հակամարտող կողմերը պետք է իրենց համաձայնությունը հաստատեն մինչ այդ օրը: Պուտինն ընդգծել է, որ Մոսկվան անհրաժեշտ աշխատանք կտանի Սիրիայի իշխանությունների հետ, իսկ Վաշինգտոնը՝ ընդդիմադիր այն խմբավորումների հետ, որոնք  վայելում են ամերիկյան աջակցությունը: Նա նաև նշել է, որ հրադադարի ռեժիմից բացառվում են «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումները, հարվածները նրանց ուղղությամբ շարունակվելու են:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում