Դամասկոսում և Հոմսում իրականացված բռնարարքների զոհերի թիվը հասել է 177-ի

Դամասկոսում և Հոմսում իրականացված բռնարարքների զոհերի թիվը հասել է 177-ի

Որքան հաճախ են Սիրիայում հրադադար հաստատելու կոչեր ու խոստումներ հնչում, այնքան այդ երկրում մոլեգնում են բռնություններն ու արյունահեղությունը: Դամասկոս և Հոմս քաղաքներում իրականացված բռնարարքների զոհերի թիվը հասել է 177-ի: Հոմսի ազ-Զահրա թաղամասում երկու ականապատ մեքենա է պայթել, ինչի հետևանքով զոհվել է 57 մարդ, հիմնականում խաղաղ բնակիչներ, վիրավոր է ևս 115-ը: Մայրաքաղաք Դամասկոսի հարավային Սայիդա Զեյնաբ շիաբնակ արվարձանում մահապարտ ահաբեկիչները հաջորդաբար չորս պայթյուն են իրականացրել, զոհվել է առնվազն 120 մարդ, վիրավորվել է ավելի քան 200 հոգի: Երկու բռնարարքների պատասխանատվությունն էլ ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ահաբեկչությունների այս շարքն ամենաարյունալին էր վերջին հինգ տարում:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում