Գործադիրն առաջարկում է տարանջատել տարածքային և արտակարգ իրավիճակների կառավարումը

Գործադիրն առաջարկում է տարանջատել տարածքային  և արտակարգ իրավիճակների կառավարումը

Ազգային ժողովի նախագահի առողջական վիճակը լավ է, նա շուտով կվերադառնա աշխատանքի: Մինչև կառավարության կառուցվածքային փոփոխության քննարկումը հայտարարեց նիստը նախագահող խորհրդարանի փոխխոսնակը:

Բուռն քննարկում անցավ գործադիրի ներկայացրած նախագիծը՝ կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ Ընդդիմադիրները դժգոհում են՝ պնդելով, թե երկու նախարարության ստեղծումը ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության պահանջով է, պնդում են նաև՝ օրինագծի հիմնավորումը թույլ է: Նախ քննարկումը ՕԵԿ-ը բոյկոտեց:

Կառավարության առաջարկած այս նախագծով առաջարկվում է տարանջատել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, որոնք միավորվել էին 2014-ի նոյեմբերին։ Խորհրդարանական երբեմնի գործընկերները հիշեցրին հիմնական զեկուցողին, որ երբ ժամանակին միավորվում էին նախարարությունները, Արփինե Հովհաննիսյանը հարակից զեկուցող էր և հիմնավորում էր կառավարման տեսանկյունից նախարարությունների միավորման նպատակահարմարությունը: Նախարարն ասաց, որ հիշում է:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում