Նախագահը Հորդանանում այցելել է Քրիստոսի մկրտության վայրը

Նախագահը Հորդանանում այցելել է Քրիստոսի մկրտության վայրը

Ավարտվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան թագավորություն: Նախագահ Սարգսյանը մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նա շրջայց է կատարել քրիստոնեական սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Հանրապետության Նախագահը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի, Հորդանանի հոգևոր առաջնորդի և Հորդանանի հոգևոր առաջնորդության ու ազգային տեղական խորհրդի գլխավոր քարտուղարի, հայ համայնքի ներկայացուցիչների և իր գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամների հետ այցելել է նաև հայկական սբ Կարապետ եկեղեցի:

Ավարտելով պաշտոնական այցը Հորդանան՝ հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում