ՆՆարե Ոսկանյան

Փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ և ավելի արդյունավետ դարձնել վարակին հակազդելը․ Նանուշյան

Փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ և ավելի արդյունավետ դարձնել վարակին հակազդելը․ Նանուշյան

Առողջապահության նախարարությունն այս ընթացքում կազմակերպել է ոչ միայն բուժօգնություն և կանխարգելիչ աշխատանքներ, այլ նաև հիվանդության մասին գիտելիքների փոխանցում՝ տեղեկացրեց փոխնախարար Լենա Նանուշյանը:

Նա ընդգծեց՝ կորոնավիրուսային հիվանդությունը նոր է, ու դեռևս շատ անորոշություններ կան դրա տարածման, կանխարգելման ու բուժման առումով։

«Հիվանդության մասին սովորել ենք միմյանցից, մեր բուժաշխատողներից, մեր փորձագետներից, սովորել ենք այլ երկրների մեր միջազգային գործընկերներից, թե ինչպես արդյունավետ կառավարել համաճարակը։ Բավականին երկար ճանապարհ անցել ենք և դեռ անցնելու ենք։ Քաղած դասերի հիման վրա փորձում ենք ընդունել որոշակի մարտավարություններ և ավելի արդյունավետ դարձնել այս վարակին հակազդումը»,- ասաց փոխնախարարը։

Նանուշյանը նշեց, որ տարածման այս փուլում, երբ ամբողջ հանրապետությունում գրանցվում են ոչ թե մի քանի, այլ հարյուրավոր դեպքեր, շատ կարևոր է, որ յուրաքանչյուրս կրենք դիմակ և նույնը պահանջենք դիմացինից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում