«Ցեղասպանությունը հիշել, օտարին հիշեցնել»

«Ցեղասպանությունը հիշել, օտարին հիշեցնել»

Ցեղասպանության զոհերի սրբադասմամբ՝ Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքն ամբողջովին վաստակեց Սփյուռքի հոգևոր մայրաքաղաքը լինելու կոչումը։ Հենց այստեղ՝ Նահատակաց մատուռում էր ամփոփվել Հայոց Ցեղասպանության զոհերի մասունքների հերթական խմբաքանակը, որը բերվել էր Դեր Զորի համանուն եկեղեցուց՝ թուրքական ձեռագրով քանդումից հետո։

Հաշվետու, բայց ոչ եզրափակիչ ժողով. Անթիլիասի մայրավանքը դարձել է իրավաքաղաքական հովանոց: Այստեղ է հավաքվել մերձավորարևելյան 10 երկրի 15 քաղաքի 4 տասնյակ հոգևոր ու աշխարհիկ պատվիրակ։ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի Լիբանանի կենտրոնական հանձնաժողովն ամփոփում է տարածաշրջանային հանձնախմբերի գործունեության անցած եռամյակը, ամրագրում հաջողությունները,  սրբագրում բացթողումները, ուղենշում շարունակվող պայքարի հեռանկարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում