Գորիկ Հակոբյանին նախագահը պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյան շքանշանով

Գորիկ Հակոբյանին  նախագահը պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյան շքանշանով

Հայաստանի նախագահը ներկայացնում է ԱԱԾ նոր տնօրենին: Նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը պաշտոնից ազատվել է տարիքը լրանալու կապակցությամբ, նա շարունակելու է աշխատել նախագահի խորհրդականի պաշտոնում, և նախագահի ձևակերպմամբ՝ նրա անունն արդեն իսկ գրվել է մեր երկրի պետականաշինության պատմության մեջ: Գորիկ Հակոբյանին  նախագահը պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյան շքանշանով:

Նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին նախագահը բնորոշում է որպես սկզբունքային, հետևողական, աշխատասեր, և վստահություն հայտնում, որ նաև ծառայության գեներալների ու սպաների աջակցությամբ նա պատվով կկատարի այս պատասխանատու պարտականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում