Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերով կհեռարձակի ԱԺ-ում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերը

Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ եթերով կհեռարձակի ԱԺ-ում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերը

Հաշվի առնելով Սահմանադրական բարեփոխումների նշանակությունը մեր երկրի հետագա զարգացման հարցում, կարեւորելով Սահմանադրության փոփոխությունների նախագծի խորհրդարանական քննարկումների դերը եւ ընդունելով Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հորդորը՝ Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը որոշում է կայացրել սեփական խնայողությունների հաշվին կազմակերպել եւ ս.թ. սեպտեմբերի 16-ից իրականացնել ՀՀ Ազգային ժողովում սահմանադրական քննարկումներին նվիրված նիստերի ուղիղ հեռարձակումը Հանրային հեռուստաընկերության եթերում:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում