Ֆրանսիական Անտոնին ու Երեւանի Դավթաշեն վարչական շրջանը սերտորեն կհամագործակցեն

Ֆրանսիական Անտոնին ու Երեւանի Դավթաշեն վարչական շրջանը սերտորեն կհամագործակցեն

Երեւանի վարչական շրջանները շարունակում են միջազգային գործակցությունը: Դավթաշենը ֆրանսիական Անտոնի շրջանի հետ համագործակցության ուղիներ է գտել:

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում տեղի է ունեցել Անտոնիի եւ Դավթաշեն վարչական շրջանի միջեւ որպես քույր քաղաքներ համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը:

Փաստաթուղթը ստորագրել են Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ու Անտոնիի հայ-ֆրանսիական ակումբի նախագահ Վիսամ Նեհմեն:

Համաձայնագրի հաջողությունը հյուրերը նշել են ֆրանսիական գինու եւ պանրի սեղանի շուրջ: Կազմակերպված ամենամյա ցուցահանդեսին հայկական կողմը մասնակցել է  հայրենական գյուղմթերքի տեսականիով:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում