Որո՞նք էին Սարգսյան-Պուտին հանդիպման առանցքային թեմաները

Որո՞նք էին Սարգսյան-Պուտին հանդիպման առանցքային թեմաները

Սեպտեմբերի 7-ին Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում էր: ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումների առանցքում դաշնակցային հարաբերությունների խորացումն էր: 

Քննարկման հիմնական թեմաներից մեկը վերջին շրջանում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձարձակ պահվածքն էր՝ սահմանային լարվածության սրացման տեսքով:

«Վերջին երկու շաբաթներին սահմանում շատ լարված է։ Ադրբեջանական կողմը, բացի խոշոր տրամաչափի հրազենից, կիրառում է հրետանային զենք։ Իհարկե, մենք ստիպված ենք պատասխան տալ։ Ես դրա մասին ավելի մանրամասն կխոսեմ Դուշանբեում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ»,- Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ասել է հանրապետության Նախագահը:

Մոսկվայի նախագահական հանդիպման բանակցությունների արդյունքներով՝ Հայաստանը ստանում է 1 մլրդ դոլար շուկայական արժեքով նոր սպառազինություն՝  նոր մակարդակի հասցնելով հարձակողական ու պաշտպանական ներուժը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում