Հայ եւ ռուս փորձագետները կարծիքներ են փոխանակել երկու երկրների համագործակցության շուրջ

Հայ եւ ռուս փորձագետները կարծիքներ են փոխանակել երկու երկրների համագործակցության շուրջ

Հայ-ռուսական հարաբերություններն ու բազմոլորտ համագործակցությունը քննարկել են երկու երկրների փորձագետները՝ տեսակամուրջի միջոցով:

Քաղաքական, տնտեսական եւ մյուս բոլոր ոլորտներում Հայաստանում եւ Ռուսաստանում ընթացքող պրոցեսներին լավատեղյակ փորձագետները վստահ են՝ հայ-ռուսական հարաբերություններն ամուր են, կայուն եւ փոխշահավետ:

Ռուսաստանի արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի ուսումնասիրման կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշեւի գնահատականով՝  Նախագահ Սարգսյանի այցը ՌԴ հագեցած օրակարգով էր, բանակցությունները՝ արդյունավետ:

«Նախագահների զրույցը վերաբերում էր կրթական, էներգետիկ ոլորտներին, անվտանգության ու սպառազինության հարցերին: Թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի համար կարեւոր է նաեւ, թե ինչ է տեղի ունենում տարածաշրջանում, որտեղ իրավիճակն արագ փոփոխվում է»,- տեսակամուրջի ժամանակ ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում