Դերսիմահայերի մեջ արթնանում է հայկական ինքնությունը

Դերսիմահայերի մեջ արթնանում է հայկական ինքնությունը

Երևանում մեկնարկել է միջազգային գիտաժողով, որը ձեռնարկել է «Մոդուս վիվենդի» կենտրոնը ԵՊՀ  իրավագիտության ամբիոնի հետ համատեղ:

Եռօրա գիտաժողովին մասնակցում են նաև Թուրքիայից հրավիրված գիտնականներ,  Դերսիմահայերի միության բազմաթիվ  ներկայացուցիչներ, Եվրոպայի դերսիամահայերի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը, բազմաթիվ դերսիմցիներ: Գրեթե մեկ դար ապրելով՝ նրանք նոր-նոր են բացահայտում իրենց հայկական արմատները և անդրդվելի են իրենց որոշման մեջ, որ գոնե ժառանգներին մեծացնեն որպես հայ:

Ջարդերի ժամանակ զազանները Դերսիմում 45 000 հայ որբերի ապաստան տվեցին: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ 100 տարի իբրև ալևի զազաներ ապրած դերսիմցի շատ հայերի մեջ այսօր արթնանում է հայկական ինքնությունը, և այն վերագտնելուն պետք է աջակցել:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում