Խորհրդարանական լսումներում պարզաբանվել են սահմանադրական բարեփոխումների դրույթները

Խորհրդարանական լսումներում պարզաբանվել են սահմանադրական բարեփոխումների դրույթները

Մեկնարկել են սահմանադրական բարեփոխումների մասին խորհրդարանական լսումները: Հրավիրվել են ավելի քան 100 հյուր, 80-ից ավելի տարբեր կազմակերպությունների` հասարակական կառույցների, կուսակցությունների, Երեւանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ, Փաստաբանների պալատի անդամներ, դատական համակարգի ներկայացուցիչներ:

Հիմնական ելույթներ ունեցել են սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամները: Նրանք նաեւ պատասխանել են խմբակցությունների պատգամավորների հարցերին:

Դեռ 2013-ին ստեղծված մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչները հաստատել են՝ լավագույնն անցումն է կառավարման կիսանախագահական ձեւից խորհրադարանական տարբերակին: Դրանով հնարավորություն է տրվում ընդլայնել նաեւ ընդդիմության դերը: Առաջին անգամ նախագծում դրույթ է ամրագրվում, ըստ որի ԱԺ նախագահի 3 տեղակալներից մեկն ընդդիմության ներկայացուցիչ պետք է լինի:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում