Հայերի քվեն վճռորոշ կարող է լինել ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրություններում

Հայերի քվեն վճռորոշ կարող է լինել ԱՄՆ-ում անցկացվելիք ընտրություններում

2015-ը նախընտրական ու բախտորոշ տարի է ԱՄՆ-ի համար:  2016-ին երկրի քաղաքացիները կընտրեն հաջորդ Նախագահին, Սենատի, Կոնգրեսի եւ նահանգային խորհրդարանների անդամների, տեղական ինքնակառավարման մարմինների նոր պաշտոնյաների: Հայ դատի հանձնախմբի կամավորականներն սկսել են ընտրական իրավունքների իրազեկման քարոզարշավ՝ հայաբնակ Լոս Անջելեսի շրջանում:

Ակցիայի նպատակն է քաղաքական իշխանության բոլոր օղակներում հայամետ ու հայաստանամետ թեկնածուների անցկացումը:

Հայ դատի հանձնախումբն ամերիկյան ընտրություններին նախորդող ամիսներին համայնքին կօգնի կողմնորոշվել բազմաթիվ թեկնածուների մեջ հայ համայնքի բարեկամներին ընտրելու հարցում: 

Մինչեւ այդ, կառույցի անդամներն իրենք են սկսել հանդիպումները քաղաքական գործիչների հետ՝ հայկական հարցերի վերաբերյալ նրանց կողմնորոշումը ճշտելու համար: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում