Սահմանադրական դատարանի անդամը մեկնաբանել է մայր օրենքում կատարվող փոփոխությունները

Սահմանադրական դատարանի անդամը մեկնաբանել է մայր օրենքում կատարվող փոփոխությունները

Մայր օրենքի բարեփոխումների նոր նախագիծը ՍԴ անդամ Կիմ Բալայանը համարում է առավել ժողովրդավարական, քան նախորդները:

Փաստաթղթում նա առանձնացնում է հանրաքվեի դրույթը՝ որպես որոշումների ընդունման առավել հիմնավոր եւ համաժողովրդական միջոց: Դատավորը համոզված է՝ նոր Սահմանադրության ընդունմամբ կվերականգնվի պատմական արդարությունը եւ կենսունակություն կհաղորդվի Անկախության հռչակագրին:

Կիմ Բալայանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը ժողովրդի իշխանությունը վերադարձնում է ժողովրդին հանրաքվեի միջոցով կարեւոր որոշումներ ընդունելու համար:

Կիմ Բալայանը արհեստական է համարում նաեւ խորհրդարանական երկփուլ ընտրությունների մոտեցումը: Նրա համոզմամբ՝  երկրորդ փուլի անցկացման անհրաժեշտություն այսօր չկա, եւ դրույթն ավելորդ է:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում