ՀՀ Նախագահի հարցազրույցը New York Times-ին

ՀՀ Նախագահի հարցազրույցը New York Times-ին

Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել  New York Times  հեղինակավոր պարբերականին: Իր խոսքում Նախագահն ընդգծել է, որ  ցեղասպանությունների կրկնությունը կանխարգելելու հարցում Հայաստանը մեծ դեր ունի:

 «Մենք հավատում ենք, որ ամբողջ մարդկությունը պետք է հետևողական լինի հանցագործությունների ճանաչման, դատապարտման և ժխտման բացառման հարցում». նշել է նա: Նախագահը նաև ընդգծել է, որ պատմությունը շարունակելու է կրկնվել, մինչև անցյալի հանցագործությունները հստակ գնահատական չստանան: 

«Հայաստանը՝ կամուրջ Արևմուտքի և Ռուսաստանի միջև» թեմայով հարցին Հայաստանի ղեկավարը հիշեցնում է, որ անկախությունից ի վեր մեր երկրի քաղաքականությունը կառուցվել է տարբեր համակարգերի հետ հավասարակշռված փոխհարաբերություն զարգացնելու ուղղությամբ:

Հանդիսանալով ՀԱՊԿ անդամ` Հայաստանը զուգահեռ զարգացրել է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Միաժամանակ միանալով Եվրասիական միությանը՝ երկիրը կարող է շաղկապել իրար Արևմուտքն ու Եվրասիական բիզնես աշխարհը: 

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում