Կարինե Աճեմյանն ու Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանել են սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Կարինե Աճեմյանն ու Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանել են սահմանադրական փոփոխությունների նախագիծը

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը համոզմունք է հայտնել, որ սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագծին սպասում էր ամբողջ հասարակությունը:

Նա հավելել է, որ անհրաժեշտ են հատկապես համակարգային փոփոխությունները, իսկ դրանք կարելի է իրականացնել միայն կառավարման համակարգի փոփոխությամբ: Այս առումով, ըստ բանախոսի, ներկայացված նախագիծը բավական լուրջ փաստաթուղթ է:

Հակադարձելով պատգամավորին՝ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ չնայած կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է, բայց դեմ է ներկայացված նախագծին:  Ըստ նրա՝ գործող Սահմանադրության մեջ կան բազմաթիվ թերություններ, որոնք ներկայացված նախագիծը չի հարթում: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում