Լոս Անջելեսի մարզի ղեկավարությունը պատվոգրեր է հանձնել Ցեղասպանության դատապարտմանը նպաստած անձանց

Լոս Անջելեսի մարզի ղեկավարությունը պատվոգրեր է հանձնել Ցեղասպանության դատապարտմանը նպաստած անձանց

Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդի  նիստի հարցերից մեկը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախաձեռնությունը կառույցի նախագահ Մայք Անտոնովիչինն էր:

Նա պատվոգիր է հանձնել Ցեղասպանության դատապարտման եւ մարդկության դեմ այսօր էլ իրագործվող ոճիրների կանխարգելմանը նվիրված CAHNA կազմակերպության նախագահ Հարութ Սասունյանին:

Մեկ այլ պատվոգիր էլ ստացել է 55-օրյա ծոմապահությամբ աշխարհի ուշադրությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին հրավիրած Աղասի Վարդանյանը:

Հայաստանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Վալերի Մկրտումյանը նախաձեռնության համար երախտագիտություն է հայտնել Լոս Անջելեսի մարզի կառավարիչների խորհրդին: Նա շեշտել է, որ ժամանակին չդատապարտված Ցեղասպանությունը մինչեւ այսօր ճանապարհ է հարթում այլ ոճրագործությունների համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում