ԱՄՆ-ի պետքարտուղարի պատվիրակությունը կմասնակցի Կուբայում դեսպանատան բացման արարողությանը

ԱՄՆ-ի պետքարտուղարի պատվիրակությունը կմասնակցի Կուբայում դեսպանատան բացման արարողությանը

ԱՄՆ պետաքարտուղար Ջոն Քերին առաջին անգամ կայցելի Կուբա: Նա մասնակցելու է Հավանայում վերաբացված ԱՄՆ դեսպանատան վրա դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությանը։

Ամերիկյան պատվիրակությունը կազմված է լինելու 20 հոգուց՝ դիվանագետներից, Սպիտակ տան աշխատակազմի ներկայացուցիչներից, Կոնգրեսի անդամներից:

Ըստ տեղեկությունների` Քերին նաեւ բանակցություններ կանցկացնի Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ։ Իսկ նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ հանդիպում նախատեսված չէ:

Երկու երկրների միջեւ 50 տարի շարունակվող սառը հարաբերությունների ջերմացումը սկսվեց 2014-ին:

Նախագահ Օբաման քաղաքական գործիչներին ու տնտեսագետներին պարտադրեց մտածել կարիբյան մերձեցման նշանակության ու հետեւանքների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում