Իրանական կողմը կտրամադրի բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցման գումարը

Իրանական կողմը կտրամադրի բարձրավոլտ էլեկտրական գծի կառուցման գումարը

Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման պատրաստ կլինի մոտ երկու տարուց: Կառավարության նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանը համոզնունք է հայտնել, որ էներգետիկ ոլորտում կարեւոր հարեւանի հետ  համագործակցությունը կնպաստի ապրաքանաշրջանառության աճին: 

Գործադիրը տեղեկարցրել է, որ Թեհրանում կնքված ֆինանսական պայմանագրի համաձայն շինարարությանը անհրաժեշտ գումարի 77 տոկոսը՝ մոտ 108 մլն եվրոն, կտրամադրի Իրանի Արտահանման զարգացման բանկը, մնացածը՝ կապալառու ընկերությունը:

Հայաստանում կառուցվող գծի երկարությունը մոտ 279 կմ է: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հարցի քննարկման նպատակով էլ աշխատանքային այց է նախատեսվում Չինաստան:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնել է, որ չինական կողմից առաջարկներ են ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում