Սահմանադրական բարեփոխումների նախագիծը շուտով կդրվի համաժողովրդական հանրաքվեի

Սահմանադրական բարեփոխումների նախագիծը շուտով կդրվի համաժողովրդական հանրաքվեի

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կարծում է, որ բարեփոխումների արդյունքում մշակված Սահմանադրության նախագիծը կդրվի հանրաքվեի նոյեմբերին: Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին կատարելու շատ քիչ աշխատանք է մնացել` եզրափակիչ դրույթերի մշակումը:

Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը Ֆելիքս Թոխյանը տեսնում է ոչ կառավարման ձեւի փոփոխության առումով: Որպես մասնագետ նա կողմնակից չէ կառավարման խորհրդարանական ձեւին: Այն տեսակետը, թե կառավարման խորհրդարանական ձեւն առավել ժողովրդավարական է, քան օրինակ՝ կառավարման նախագահական ձեւը, Ֆելիքս Թոխյանը համարում է անիրազեկվածության արդյունք:

Սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու նախագծում Սահմանադրական դատարանի անդամը առաջնային է համարում 2 հիմնական խնդիր, որոնցից առաջինը երկրի գերկենտրոնացված քաղաքական համակարգի ապակենտրոնացումն է:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում