Կառավարության հուլիսյան վերջին նիստը հասցրեց փոփոխել աշնան օրացույցը

Կառավարության հուլիսյան վերջին նիստը հասցրեց փոփոխել աշնան օրացույցը

Կառավարությունը ավելի քան 90 տոկոսով կրճատել է տեսչական ստուգումների թիվը: Վարչապետի հանձրարականն էր նվազագույնի հասցնել տնտեսվարողներին ստուգայցերը: Իհարկե, խոսքը չի վերաբերում բարձր ռիսկային խմբում գտնվող տնտեսվարողներին: Մինչեւ հունվարի 1-ը  բոլոր ստուգումները կտրուկ սահմանափակվել են, բացի հարկային և մաքսային մարմինների ստուգայցերից: 

Մեկ այլ որոշմամբ՝ լինի Եվրոպայից, թե ԵԱՏՄ-ից, պետությունը չպետք է խոչընդոտի, երբ քաղաքացին սեփական կարիքի համար ոչ առևտրային խմբաքանակի ապրանք է ներկրում, նույնիսկ եթե դա կահույք է: Խոսքը, իհարկե, վաճառող-վերավաճառողների մասին չէ:

Հուլիսյան վերջին նիստը հասցրեց փոփոխել նաև՝ աշնան օրացույցը. սեպտեմբերի 14-ն ազատ է, նույն շաբաթվա շաբաթ օրը՝ 19-ը, աշխատանքային կլինի: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում