Ֆրեզնոյում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Ֆրեզնոյում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Ֆրեզնոյում տեղի է ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման հանսիսավոր արարողությունը: Հայ համայնքին և պատվավոր հյուպատոսին շնորհավորելու էին եկել ԱՄՆ-ի  դաշնային և նահանգային պաշտոնյաներ, Արցախի կառավարության ներկայացուցիչներ, հյուրեր համայնքային կառույցներից և հոգևոր հայրեր:

Նորանշանակ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը համոզմունք է հայտնել, որ գրասենյակը կնպաստի Ֆրեզնոյի մարզի և Հայաստանի միջև մշակութային ու գործարար կապերի ակտիվացմանը:

Ֆրեզնոյում մոտ 50 000 հայ է ապրում: Համայնքն ԱՄՆ-ի արևմտյան ափում Լոս Անջելեսից հետո մեծությամբ երկրորդն է: Այն ձևավորվել է 19-րդ դարի վերջին: Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունը, նրանց գնահատմամբ, հայությանը համախմբող նոր կառույց կդառնա:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում