Սահմանադրության նոր նախագիծը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Սահմանադրության նոր նախագիծը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում

Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին։ Սակայն համարում է, որ ներկայացված փաստաթղթում ընտրության հնարավորությունը լիարժեք չէ՝ հիմնավորելով, որ ընտրություն կլիներ, եթե ունենայինք կիսանախագահականի բարեփոխված տարբերակը և մեր կյանքը փոխող` խորհրդարանական տարբերակը: 

Դրական փոփոխությունը, ըստ Արշակյանի ՝ մարդու իրավունքների բաժինն է։ Այն, որ գործող Մայր օրենքը փոփոխության կարիք ուներ՝ համամիտ է նաեւ քաղաքագետ-իրավաբան Էդիկ Մամիկոնյանը։ Առաջարկվող փոփոխությունները, սակայն, քաղաքագետի համոզմամբ, չեն կարող արդյունավետ լինել մանավանդ այն պարագայում, երբ մեր երկիրն անդամակցել է Եվրասիական տնտեսական միությանը։ Նոր Սահմանադրության սկզբունքներն էականորեն տարբերվում են այն սկզբունքներից, որոնք ընկած են ԵԱՏՄ հիմքում։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում