ՄՄարիամ Մխիթարյան

Նավթի գինը համաշխարհային շուկայում նվազում է

Նավթի գինը համաշխարհային շուկայում նվազում է

Նավթի գնի անկումը համաշխարհային շուկայում շարունակվում է: Brent ապրանքանիշի հում նավթի մեկ բարելն արժե 31,38 դոլար:

Bloomberg գործակալությունը նշել է, որ սա ամենամեծ անկումն է 1991 թվականից հետո, երբ ավարտվեց Ծոցի պատերազմը:

Նավթի գներն ընկան, երբ ուրբաթ ՕՊԵԿ+-ի մասնակիցները չկարողացան երկարաձգել վառելանյութի արտահանումը կրճատելու մասին համաձայնագիրը: Ռուսաստանն առաջարկել է պահպանել ներկա պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան` ավելի կրճատել արտահանումը: Արդյունքում՝ ապրիլի 1-ից սահմանափակումները կվերանան:

Ըստ Goldman Sachs բանկի գնահատականի՝ նավթի շուկայում առաջացած խուճապի պատճառով վառելիքի գները կարող են իջնել մինչև մեկ բարելի դիմաց 20 դոլարի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում