Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա Ալեքսանդրը

Աքեմենյանների ժառանգորդ ու Ասիայի արքա Ալեքսանդրը

Զորավար, պետական գործիչ, որի մասին խոսակցություններն արդեն դարեր ու հազարամյակներ են շարունակվում: Նա մարդ էր, կիսամարդ կամ աստված: Համենայն դեպս, զորքը նրան աստվածացնում էր, մայը՝ Օլիմպիադան, պնդում էր, որ նա Զևսի որդին է, հայրը՝ Փիլիպոս կայսրը, հավատացնում էր, որ նա ընդամենը նվնվան երիտասարդ է:

Ալեքսանդրի կրթության հեղինակն Արիստոտելն էր: Ռազմական պատրաստությունն անցավ հոր՝ Փիլիպոսի մոտ: Մակեդոնիայում կար օրենք, ըստ որի, տղա երեխաները մինչև 5 տարեկան էին քնում մոր ննջասենյակում: Դրանից հետո, տղան անցնում էր տղամարդկանց հսկողության տակ:

Ալեքսանդրը խելացի էր, հանգիստ, կռիվ չէր սիրում անել, բայց 16 տարեկանում նա մասնակցեց իր առաջին մարտին: Մարտից նրա մեջ տպավորվեց թշնամու բանակի անձնուրացությունը: Զորքը առաջինից մինչև վերջին մարդ զոհվեց մարտում, ոչ ոք գերության մեջ չհայտնվեց: Ալեքսանդրի համար դա մեծ փորձ էր, թեպետ բանակը թշնամունն էր, բայց նա սկսեց պատկառել թշնամու զինվորներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում