Արման Սաղաթելյանն ազատվել է Նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից

Արման Սաղաթելյանն ազատվել է Նախագահի մամուլի խոսնակի պաշտոնից

Նախագահ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Նա 33 տարեկան է, ավարտել է Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժինը, աշխատել է ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը՝ մայոր: 2011թ. պարգևատրվել է վարչապետի շնորհակալագրով, իսկ 2013-ին Նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում