Սահմանադրության բարեփոխումների որոշ դրույթներ վերաձեւակերպման կարիք ունեն

Սահմանադրության բարեփոխումների որոշ դրույթներ վերաձեւակերպման կարիք ունեն

Սահմանադարական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Նոր Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը: Քննարկումները հասարակական ամենատարբեր մակարդակներում շարունակվում են: Հուլիսի 7-ին ասուլիս են հրավիրել մասնագիտական հանձնաժողովի անդամները, եւս մեկ անգամ մանրամասներ ներկայկացրել նախագծի վերաբերյալ: Նրանք ընդունում են, որ բարեփոխումների որոշ դրույթներ վերաձեւակերպման կարիք ունեն: 

Ըստ սահմանադրության բարեփոխման նախագծի՝ Նախագահն ընտրվելու է 7 տարի ժամկետով՝ միայն 1 անգամ, Ազգային ժողովը՝ 5 տարի ժամկետով: Խորհրդարան ամբողջովին ձևավորվելու է համամասնական ընտրակարգով: Նախագծում գրված է, որ ունենալու է առնվազն 101 պատգամավոր, տեղեր են հատկացվելու ազգային փոքրամասնությունների համար: Պատգամավորների թվի առնչությամբ մասնագիտական հանձնաժողովի անդամներն ասում են, որ զուտ տեսականորեն այն առավելագույնը կարող է լինել 198, սակայն գործնականում տատանվելու է 120-130-ի սահմանում:

Ընտրակարգը պետք է երաշխավորի կայուն մեծամասնության ձևավորումը՝ 1 կամ երկու փուլով ընտրությամբ: Ի տարբերություն կառավարման խորհրդարանական համակարգով որոշ երկրների, ասենք՝ Իտալիայի, մեր Ազգային Ժողովում ներկայացված են լինելու ընտրական շեմը հաղթահարած բոլոր կուսակցությունները և դաշինքները:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում