ՆՆարե Ոսկանյան

Դիզվառելիքի մի մեծ մասը գյուղապետարաններում մսխվում-գնում էր. Փաշինյան

Դիզվառելիքի մի մեծ մասը գյուղապետարաններում մսխվում-գնում էր. Փաշինյան

«Դիզվառելիքի մի մեծ մասը գյուղապետարաններում, այլ շրջանակներում մսխվում-գնում էր»: Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանին: Վերջինս նշում էր, որ դադարեցված է սելիտրայի, դիզվառելիքի սուբսիդավորումը: Պատգամավորը նշում էր, որ նախկինում 8000 դրամանոց 20 լիտր դիզվառելիքը գյուղապետարանից գյուղացին ձեռք էր բերում 6000 դրամով, ինչը դադարեցված է: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կառավարությունը գյուղացուն օգնում է աշխատել: «Դուք ասում եք՝ մեխանիզմը ինչի եք փակել ու որոշ գյուղապետերի և որոշ «Ճ կլասի» պաշտոնյաների թողել անտեր: Լավ ենք արել: Տասնյակ քրեական գործեր կան հարուցված: Մամուլում չե՞ք կարդացել՝ այդ սալյառկաները ինչ բարձրաստիճան պաշտոնյաների էին բաժին հասնում»,- ասաց Փաշինյանը:  

Վարչապետը ներկայացրեց, որ այսօր գյուղացիներիի համար տասնյակ ծրագրեր են արվում: Փաշինյանի խոսքով՝ կան 11-ից ավել զարգացման ծրագրեր, և ուզում են գյուղացուն այնպիսի զարգացման տրամաբանության մեջ դնել, որ օգնության կարիք չունենա, իսկ ունենալու դեպքում էլ օգնությունը հասցեական հասնի հասցեատերերին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում