Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Մարսելում է

Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Մարսելում է

Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է շնորհավորել Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենին: Տոնի առթիվ Մարսելում է քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը:

Երկու քաղաքապետերն ընդգծել են Երեւանի եւ Մարսելի միջեւ ձեւավորված արդյունավետ գործակցությունը, վերահաստատել են այն ավելի ամրապնդելու երկկողմ պատրաստակամությունը:

Երեւանի քաղաքապետը Մարսելի փոխքաղաքապետի հետ այցելել է հայկական Բոմոն թաղամասում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Ի պատիվ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Մարսելի փողային նվագախումբը հնչեցրել է ՀՀ պետական օրհներգը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում