ՆՆարե Ոսկանյան

Նախատեսվում է բանկի կողմից ինքնության հեռահար հաստատում. Թանդիլյան

Նախատեսվում է բանկի կողմից ինքնության հեռահար հաստատում. Թանդիլյան

Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ անկանխիկ եղանակով ստանալու համար կենսաթոշակառուները պետք է վերջին 12 ամսվա ընթացքում ներկայանան բանկ: Կենսաթոշակառուները ֆիզիկապես բանկ ներկայանալուխնդիրներ ունեն, և նախագիծն այդ խնդիրների լուծումն է առաջարկում:

«Նախատեսվում է  հեռահար եղանակով բանկի կողմից ինքնության հաստատման  գործընթաց: Այսինքն՝ կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի Հայաստանում լինելը բանկի կողմից կարող է հաստատվել նաև առանց կենսաթոշակառուի բանկ ներկայանալու՝ Կառավարության սահմանած կարգով: Կարգն առաջարկվում է ուժի մեջ մցնել հրապարակման օրվանից 3 օր առաջ»,- ասաց Թանդիլյանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում