Իրանն ու վեցյակը միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության են եկել

Իրանն ու վեցյակը միջուկային ծրագրի շուրջ պատմական համաձայնության են եկել

Միջազգային դիվանագիտության պատմության մեջ հուլիսի 14-ին կարեւոր համաձայնություն է գրանցվել: 23 ամիս տեւած բանակցությունից հետո Իրանը եւ միջազգային 6 տերությունները` ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան, համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ։

Եվրամիությունը հայտնել է, որ կհանի Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները: Դրանք չեղյալ կհայտարարվեն անմիջապես, իսկ զենքի ներկրման վրա սահմանված էմբարգոն կվերացվի 5 տարվա ընթացքում:

Վեցյակն ու Իրանը պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը, հեշտացնել Թեհրանի մուտքն արտաքին առեւտրի շուկաներ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին այդ համաձայնագիրը գնահատել է որպես նոր դարաշրջանի սկիզբ: Միջազգային փորձագետների գնահատմամբ՝  Իրանի եւ Արեւմուտքի հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն է գործելու միջազգային հարաբերություններում: Վիեննայի համաձայնությունը կարող է նաեւ տնտեսական առումով բավական դրական ազդեցություն ունենալ Իրանի հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի համար։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում