Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ Նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ Նախագահն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին եւ դեսպանատան աշխատակիցներին:

Տոնի առթիվ Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդին հղած ուղերձում Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ շնորհավորել է Ֆրանսիայի Նախագահին եւ բարեկամ ժողովրդին: Նա մաղթել է հետագա առաջընթաց, բարգավաճում եւ միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։ Նախագահը վերահաստատել է իր անձնական նվիրվածությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը եւ մեր երկրների միջեւ հաստատված հարաբերություններին:

Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության համար, որի վառ դրսեւորումն են նաև վերջին շրջանի երկկողմ պարբերական հանդիպումները: 

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում