Բաղրամյան պողոտան էլեկտրաէներգիայի թանկացումը կասեցնելու պահանջով 14 օր շարունակ փակ պահող ակտիվիստները բողոքի հարթակը տրանսպորտին վերադարձնելով ոչ թե տուն գնացին, այլ՝ Ազատության հրապարակ: Շարունակում են սոցիալական պայքարը: Հայաստանի վերջին ներքաղաքական այս զարգացումներն ու էներգետիկ ոլորտի հարցերը օրեր առաջ հասան նաև Մոսկվա, ընդգրկվեցին հայ-ռուսական տնտեսական համագործակցության քննարկման նպատակով կայացած վարչապետներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի առանձնազրույցի օրակարգում:
Ֆինանսական հարցերն այս շաբաթ Հունաստանին էլ հանգիստ չտվեցին. ամբողջ Եվրագոտուն պարտքային հանրաքվեով պառակտման ռիսկի առաջ կանգնեցրած Աթենքի ոգևորությունն արագ մարեց, երբ փողի փախուստը երկրի բանկերից հասավ օրը 100 մլն եվրոյի:
Մանրամասները՝ տեսանյութում










