ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված համաժողովը Երևանում սկսեց իր աշխատանքը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված համաժողովը Երևանում սկսեց իր աշխատանքը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիված «2015-ից հետո» խորագրով համաժողովը Հայաստան է բերել աշխարհի 45 երկրից 112 ներկայացուցչի։ Նրանց թվում են միջազգային կառույցների անդամներ, ԱՊՀ երկրների Մշակույթի նախարարներ ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: Ներկաներին համախմբող խնդիրները համընդհանուր էին, իսկ հետարքրքությունների շրջանակը՝ մեկը՝ ինչպե՞ս պահպանել մշակութային ժառանգությունը արդի աշխարհում, ինչպե՞ս դրանք արժեվորել, ազգամիջյան ինչպիսի՞ մշակութային երկխոսություն ձևավորել: Քառօրյա համաժողովի ընթացքում մշակույթի նախարարները զեկույցներով հանդես կգան ու կփորձեն միասնական ուժերով հստակեցնել, թե ի՞նչ սկզբունքներով և ի՞նչ քայլերով առաջնորդվեն 2015-ից հետո:

Մեր երկիր ժամանած պատվիրակությունները շրջել են Մատենադարանում, մանրազննին ուսումնասիրել հայկական մանրանկարչությամբ պատկերազարդված մատյաններն ու ձեռագրերը: Պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Հանրապետության Նախագահը: Սերժ Սարգսյանը կարևորել է նրանց մասնակցությամբ մշակութային խնդիրների շուրջ մասնագիտական խորը քննարկումները։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում