Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում է

Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Իրանում  է

Երկօրյա պաշտոնական այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: 

Կայացել է Հովիկ Աբրահամյանի և Իրանի Նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը: Վարչապետ Աբրահամյանի խոսքով՝ այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանն ու նոր ներդրումների ներգրավմանը:

Վարչապետը նախագահ Ռոհանիին է փոխանցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015-ի ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Ավելի վաղ կայացել է Հովիկ Աբրահամյանի և Իրանի առաջին փոխնախագահի հետ հանդիպում-առանձնազրույցը, որին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցություններ:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում