Իշխանությունը պատրաստ է վերացնել երկրում տիրող կասկածի մթնոլորտը. Խոսրով Հարությունյան

Իշխանությունը պատրաստ է վերացնել երկրում տիրող կասկածի մթնոլորտը. Խոսրով Հարությունյան

Մամուլի ասուլիսում հոսանքի գնի թանկացման շուրջն առաջացած աղմուկին է անդրադարձել ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նշել է, որ իշխանությունը կողմ է երկրում տիրող կասկածի մթնոլորտը վերացնելուն ուղղված ցանկացած քայլի: Ըստ նրա՝ ՀԵՑ-ում մասնագիտական ուսումնասիրությունն իսկապես անհրաժեշտ է:

Այն պետք է իրականացնեն միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնագիտական կառույցները: Խոսրով Հարությունյանը վստահ է, որ միայն դրանից հետո կարող են փարատվել հանրության կասկածները ՀԵՑ-ի ոչ արդյունավետ կառավարման վերաբերյալ:

Պատգամավորը նաեւ ասել է, որ տպավորված է «Ոչ թալանին» շարժման համակարգողների վարքով:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում