Հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի մի շարք համայնքների ու մարտական հենակետերի ուղղությամբ

Հակառակորդը կրակ է բացել Տավուշի մարզի մի շարք համայնքների ու մարտական հենակետերի ուղղությամբ

Հուլիսի 6-ի երեկոյան՝ ժամը 21:00-ի սահմաններում,  հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի բնակավայրերն ու կրակ բացել սահմանային հենակետերի ուղղությամբ: Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը հայտնել է, որ հակառակորդը նախ սկսել է կրակել գյուղին մոտ տեղակայված հայկական դիրքերի, ապա գյուղի ուղղությամբ:

Ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակահերթեր է արձակել նաեւ Դովեղի համայնքի ուղղությամբ: Գնդակոծությունը տեւել է մոտ կես ժամ: Գնդակները դիպել են հենապատերին, ընկել բնակելի տան տարածքում:

Բերդավան գյուղի ղեկավար Արարատ Գաբրիելյանը Առաջին ալիքի հետ զրույցում նշեց, որ կրակոցները եղել են միայն համայնքին մոտ մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական զինուժի պատասխան կրակով հակառակորդը լռեցվել է:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի խոսքով՝ հուլիսի 6-ին եւ 7-ին մարզի այլ համայնքերում կրակոցներ չեն հնչել: Բայց բերքահավաքի սեզոնին հակառակորդը շարունակում է սահմանին որոշակի լարվածություն առաջացնել:  Հունիսի վերջին եւ հուլիսի առաջին օրերին ադրբեջանական դիպուկահարները կրակ են բացել սահմանամերձ Կոթիի հացահատկի դաշտերի, աշխատող գյուղացիների, կոմբայնի ուղղությամբ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում