ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը հետխորհրդային հանրապետությունների Սիլիկոնյան հովիտն է. Արշակյան

Հայաստանը հետխորհրդային հանրապետությունների Սիլիկոնյան հովիտն է. Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Աբու Դաբիում UMEX/SimTEX 2020 հեղինակավոր ցուցահանդես-համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ, որպես համաժողովի հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով: Այս մասին տեղեկացնում են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: 

Նախարարը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է հայկական տեխնոլոգիական ներուժը։ Նշել է, որ դեռևս ԽՍՀՄ տարիներին տեխնոլոգիական աշխարհում Հայաստանը համարվել է Խորհրդային Միության «Սիլիկոնյան հովիտը»։ 

Նախարարն անդրադարձել է բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ներկա զարգացումներին և ապագայի հեռանկարներին։ Նախարարը խոսել է նաև Հայաստանը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու նպատակին ուղղված աշխատանքների մասին, ներկայացրել է «Վիրտուալ կամուրջ»  ծրագրի առանձնահատկությունները, նշել, որ ծրագրի շրջանակներում խոստումնալից  ստարտափները հնարավորություն կստանան սովորելու աշխարհի առաջատար  տեխնոլոգիական կենտրոններում: Նրանցից 45-ն այս տարի Սիլիկոնյան հովտում, ունենալով լիարժեք պետական կրթաթոշակ, կմասնակցեն Դրեյփերի համալսարանի ձեռնարկատիրական դասընթացներին։ Նախարարը,  կարևորելով կրթության դերը և նշանակությունը մեր երկրի համար, ներկայացրել է «Արմաթի», «Ազգային ինժեներական լաբորատորիաների», «Ինժեներական քաղաքի», «Թումոյի» գործունեությունը։

Արշակյանն անդրադարձել է նաև անցած տարի մեր երկրում տեղի ունեցած  համաշխարհային նշանակություն ունեցող տեխնոլոգիական  միջոցառումներին՝ ՏՏ համաշխարհային համաժողովը, Summit of Minds, Global IT Award, Digitec EXPO ցուցահանդեսը, ArmHiTech EXPO-ն, «Ինժեներական շաբաթը», Silicon Mountains համաժողովը, նշել, որ մեծամասշտաբ տեխնոլոգիական միջոցառումները մեզ կուղեկցեն նաև առաջիկայում։

Արշակյանն իր ելույթն ավարտել է՝ համաժողովի մասնակիցներին հրավիրելով համագործակցության՝ միանալու խաղաղության և պաշտպանության համար առավել կատարյալ տեխնոլոգիաներ ստեղծելու ջանքերին։ Նախարարի ելույթին հաջորդել են պանելային քննարկումներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում