ՆՆարե Ոսկանյան

Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրներ. Քոչարյան

Ոստիկանությունը բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել ուժային խնդիրներ. Քոչարյան

«Ոստիկանությունը միշտ բարեփոխումների անվան տակ փորձել է լուծել իրեն այդ պահին վերապահված ուժային խնդիրները: Այսօրվա բարեփոխումները պետք է դառնան իրական բարեփոխումներ»: Այս մասին  նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ոստիկանութան բարեփոխումների 2020-22 թթ. ռազմավարության թույլ ու ուժեղ կողմերին նվիրված քննարկման ժամանակ:

Նա ընդգծել է. «Եթե բարեփոխումներն իրականացվեին միայն իշխանության պատկերացրած տեսանկյունից, դժվար թե ամբողջական բնույթ կրեին: Բարեփոխումները պետք է իրականացվեն հանրության հետ ակտիվ քննարկումների արդյունքում: Պետք է ունենանք այնպիսի իրավապահ համակարգ, որի ծառայության օրինականության հետ կապված ոստիկանությունն ու հասարակությունը որևէ կասկած չունենան: 

Քոչարյանի խոսքով՝ բարեփոխումները պետք է միտված լինեն քաղաքացու շահի օրինականության սպասարկմանը:

«Պետք է  որևէ կասկած չլինի, որ ոստիկանությունը պետական ուժային կառույցների մեջ  իրականացնում է այն գործառույթը, որը անհրաժեշտ է մեզնից յուրաքանչյուրին»,- նշել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ բարեփոխումների նպատակն այն է, որ ոստիկանությունը հանցավորության դեմ պայքարում իր գործառույթներում օր առաջ լրացուցիչ հնարավորություններ ունենա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում