Հայաստանը գերժամանակակից հրթիռային համակարգ է գնում Ռուսաստանից

Հայաստանը գերժամանակակից հրթիռային համակարգ է գնում Ռուսաստանից

Օրեր առաջ հայկական երկու հանրապետությունների համար կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ: Հայտնի դարձավ, որ Հայաստանը գերժամանակակից զենք է ձեռք բերում Ռուսաստանից:

Հայաստանն Ադրբեջանի հետ սպառազինության մրցավազքում է, որում պարտվել չենք կարող: Այդ իսկ պատճառով հզոր զինատեսակների առկայությունը մեր երկրի համար անգնահատելի նշանակություն ունի:

Խոսքն «Իսկանդեր» գերճշգրիտ օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի մասին է: Այն նախատեսված է հակառակորդի տեղակայման խորքում գտնվող հատկապես կարեւոր թիրախներին հարվածելու համար:

Արձակված հրթիռը կարող է ավերել մինչեւ 500 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներ՝ ոչնչացնելով թշնամու ինչպես տեխնիկան, այնպես էլ մարդկային ուժը:

Մանրամասները՝ տեսանյութում 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում