ՆՆարե Ոսկանյան

Հանրաքվեի անցկացման համար Կառավարությունը հատկացրեց 3 մլրդ 447 մլն դրամ

Հանրաքվեի անցկացման համար Կառավարությունը հատկացրեց 3 մլրդ 447 մլն դրամ

Կառավարության նիստի ընթացքում հավանություն ստացավ նախագիծը, որով պետբյուջեից գումար կհատկացվի ԿԸՀ-ին և ոստիկանությանը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ Կառավարության 2020 թ. պահուստային ֆոնդից 3 մլրդ 447 մլն դրամ կհատկացվի:  «2 մլրդ 253 մլն դրամը նախատեսվում է տրամադրել ԿԸՀ-ին, 660 մլն դրամ՝  1500 տեղամասերում օնլայն համակարգով  տեսանկարահանման և հեռարձակման հնարավորություն ապահովելու համար: 234 մլն դրամը  նախատեսվում է տրամադրել ոստիկանությանը»,- նշեց Ջանջուղազյանը:

Վարչապետն ընդգծեց, որ միևնույն է՝ այդ ծախսվող գումարը ներհոսելու է տնտեսություն: «Այո՛, ժողովրդի ազատ կամարտահայտության համար պետք է ծախսվեն գումարներ»,- ընդգծեց Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց, որ ժողովրդավարությունը միշտ ավելի մատչելի է, քան նախկինում Հայաստանում գործող համակարգը: «Ժողովրդավարական գործընթացների համար արվող ծախսերը ոչ թե ճոխություն են, այլ՝ անհրաժեշտություն»,- նշեց Ավինյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում