ՌՌոզա Խաչատրյան

Էներգախնայողությունը պետք է մեզ համար դառնա ռազմավարական թեմա. Փաշինյան

Էներգախնայողությունը պետք է մեզ համար դառնա ռազմավարական թեմա. Փաշինյան

Էներգախնայողությունը պետք է մեզ համար դառնա ռազմավարական թեմա՝ Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է խնդիր դնենք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր բնակարանի էներգետիկ կարիքները հոգալու առումով ձգտի դառնալ արդյունավետ, և սա տնտեսական խնդիր է, սա էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության խնդիր է, և մենք այս խնդիրը պետք է լուծենք՝ զուգահեռ այլընտրանքային էներգետիկան զարգացնելով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը շրջակա միջավայրից նախարարից հետաքրքրվեց, թե  ինչ փուլում է «պելետներով» ջեռուցման իրականացման ծրագիրը: Վարչապետը նշեց, որ եվրոպական շատ երկրներում բնակարանների ջեռուցման համար ոչ թե գազ կամ էլեկտրաէնեգիա է կիրառվում, այլ բրիկետներ:

«Անցյալ տարի Մեղրիի տարածաշրջանում պիլոտային ծրագիր ենք իրականացրել: Այս տարի որոշ վառարաններ ներմուծել ենք և տեղում փորձում ենք արտադրություն իրականացնել»,- ի պատասխան նշեց նախարարը:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում