Բաքվի սև ցուցակի հանրահայտ անդամները

Բաքվի սև ցուցակի հանրահայտ անդամները

Բաքվի սև ցուցակի մասին միջազգային արձագանքները շատ են: Հարավային Կովկասի իրադարձություններին մոսկովյան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի խմբագրությունն անտարբեր չէ: Երեք տարի առաջ` մայիսին, ռադիոկայանի լրագրող Սերգեյ Բունտմանն այցելեց Արցախ՝ ռեպորտաժներ պատրաստելու, Բաքուն առանց վայրկյան կորցնելու  խմբագրեց տխրահռչակ սև ցուցակը:

Ռուս լրագրողի համար Ղարաբաղը միայն լրատվական գործունեության հրապարակ չէ: Պատմությունն այլ կողմ էլ ունի՝ Բունտմանի մայրիկի ընտանիքն Արցախից է: Այցը նաև արմատներին վերադառնալու առիթ ընձեռեց: Հայր և որդի լրագրողները Մարտակերտի շրջանում գտան գյուղը, նաև այն տունը, որը 1992-ին հրկիզվել էր հակառակորդի գնդակոծությունից:

Պաշտոնական Բաքուն իր քայլն արդարացնում է՝ նշելով, թե այդ անձինք խախտել են Ադրբեջանի սահմանի մասին օրենքն ու առանց թույլտվության մուտք գործել այդ երկրի տարածք՝ վկայակոչելով իրենց անհեթեթ ու ծեծված տեսակետը, թե դրանք իբր օկուպացված շրջաններ են:

Մանրամասները` տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում